Воскресенье, 14 августа
Shadow

Առաջարկեցին խանութը վաճառել, որովհետև մի քիչ այն կողմում գտնվող խանութի տերը հարկայինի պետն էր

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աժ-ից տաքսիով իջնում էի տուն: Ճանապարհին տաքսիստը պատմում էր, որ ինքը 5 տարի առաջ, մինչ տաքսի վարելն ուներ խանութ, և այդ խանութի եկամուտով իր ընտանիքը շատ լավ ապրում էր: Բայց մի օր եկան հարկայինները, ակտ գրեցին, հետո էլ առաջարկեցին խանութը վաճառել, որովհետև մի քիչ այն կողմում գտնվող խանութի տերը հարկայինի պետն էր և իմաստ չուներ դի մադրելը:

Մի խոսքով խե ղճ մարդու ձեռքից կոպեկներով խանութը խ լել էին: Հիմա էս մարդը մրմ ռում էր, տն քում էր ու խոնավ աչքերով նայում էր աչքերիս իսկ ես անզ որությունից մտքիս մեջ գոռում էի…

Տարիներ առաջ տղաս պատմեց, որ սրճարանում ականատես է եղել, թե ինչպես իրենց կողքի սեղանին նստած տղան ու աղջիկը համբո ւրվում էին, երբ մի 10 հոգի, հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի տղայի գլխավորությամբ, մտան սրճարան, հրեցին տղային և աղջկան քարշ տալով տարան իրենց հետ…տղաս իրեն չէր ներում, որ չի կարողացել միջամտել… Լուռ նայեցի տղայիս աչքերին ու անզ որությունից մտքիս մեջ գոռացի…

Մի քանի տարի առաջ նոտարի մոտ հերթում սպասում էի, երբ մի կին երեխան գրկին մոտեցավ ինձ և խնդրեց, որ հերթս զիջեմ իրեն…բնականաբար զիջեցի, բայց դեռ չէր հասցրել նոտարի մոտ մտնել՝ մի 5 հոգի հաղ թանդամ տղ ամարդիկ հայտնի պատգամավորի գլխավորությամբ հր եցին կնոջը և արտահերթ մտան նոտարի մոտ….փորձեցի միջամտել,բայց թիկնապահները փակեցին դեմս և բութ հայացքով նայում էին վրաս…խե ղճ կինը աղե րսագին նայում էր աչքերիս մեջ, իսկ ես անզ որությունից գոռում էի մտքիս մեջ….

1000-ավոր նման դեպքեր տարիներ շարունակ խե ղել են բոլոր գիտակից մարդկանց հո գիները…փշրել են նրանց երազանքները…ավերել են տուն, հայրենիք, սր բություն….

Sign of a waiting taxi

Միլիոնավոր արտագաղթած մեր եղբայրներին, քույրերին, զավակներին զր կել եք ամենաթանկից՝ հայրենիքից…պանդու խտի ցու պը ձեռքերին, կս կիծն ու մոր մոքը սրտերում, կարոտը հոգիների մեջ թափառում են երկրե- երկիր….այդպես էլ չգտնելով իրենց ինքնությունը…

Ու հիմա զարմանում են՝ թե ինչու ժողովուրդը դուրս չի գալիս փողոց…ժողովրդի ողնաշարը դուք եք ջա րդել, իշխանությունը կապ չունի….իշխանությունը մեղավոր է, որ չի կարողանում պա տժել ժողովրդի ողնաշարը ջա րդողներին… Այ դրա համար էլ տեղի են ունենում արտահերթ ընտրություններ…

#անառակինէլիտամիասեքմեղքէ

Սերգեյ Բագրատյանի Ֆեյսբուքյան էջից(ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.