Пятница, 19 августа
Shadow

Ամենալավ մեթոդը սոխի կեղևով զատիկի ձու ներկելու համար, պահպանեք և կիսվեք փոստով

Որպեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ, հետևեք մեր առաջարկած ինստրուկցիային:

Մnտենում է ամենալուսավոր ու բարի տnնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավկիթների ներկման բոլորին քաջ ծանոթ եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում: Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ:

Ահա թե ինչ ենք օգտագործելու.
1կգ սոխ, 1թ.գ քացախ, 5գ աղ, 2լ ջուր, ձեթ, համեմ՝ զարդարելու համար:
Հավկիթների ներկման եղանակը.
Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել:Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կրակին: Եփել մոտ կես ժամ:

Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րոպե: Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով: Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին:Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.