Пятница, 19 августа
Shadow

7 ծնողական արտահայտություն, որոնք մեկընդմիշտ կարող են փչացնել հարաբերությունները երեխաների միջև

Երեխայի դաստիարակությունը նուրբ և ոչ պարզ գործ է, իսկ մի քանի երեխաների առկայության դեպքում գործընթացն ավելի է բարդանում։

Քանի որ կարևոր է ոչ միայն պահպանել վստահելի հարաբերություններ յուրաքանչյուր երեխայի հետ, այլ նաև բարելավել հարաբերությունները նրանց միջև։ Միայն երբեմն դրան խանգարում են լրիվ աննկատելի երևույթներ։ Օրինակ՝ արտահայտություններ, որոնք, ըստ սովորության, անցնում են սերնդեսերունդ, չնայած դրանք չեն բերում ոչնչի, բացի շփոթությունից ու վիճաբանություններից։
AdMe.ru կայքը որոշել է հասկանալ, թե որ բառերը և ինչ պատճառով ավելի լավ է չօգտագործել երեխաների դաստիարակության ընթացքում, եթե դուք ուզում եք, որ նրանք չմրցեն միմյանց հետ և լինեն ընկերական ու երջանիկ իրականում։

<<Օրինակ վերցրու եղբորիցդ (քրոջիցդ)>>

Կարող է թվալ, թե ուրիշ երեխայի հետ համեմատությունը լավ շարժառիթ է։ Բայց իրականում երեխան լսում է միայն այն, որ իր եղբորը կամ քրոջը ավելի շատ եք սիրում, իսկ ինքը ամեն ինչում վատն է։ Դա ծնում է դառնության ու նախանձի զգացում, որը կարող է բերել ինչպես ինքնագնահատականի խնդրի հետագայում, այնպես էլ կոպիտ մրցակցության ներկայում, երբ օգտագործվում են անազնիվ հնարքներ։

<<Հետևիր փոքրիկին>>

Փոքր երեխաներին մեծերի խնամքին թողնել խորհուրդ է տրվում միայն այն ժամանակ, երբ բավարար տարիքային տարբերություն կա։ Բայց այստեղ էլ պետք է հիշել այն մասին, որ հետևելը չպետք է մեծ երեխայի համար պարտականություն լինի, իբր նա ծնողին լիարժեք փոխարինողն է։ Իդեալում դա պետք է լինի սիրո ինքնուրույն դրսևորում կամ աշխատանք, որը հետագայում վճարվում է փողով կամ նվերներով։

<<Դու պետք է նրան սիրես>>

Ընտանիքում նոր երեխայի հայտնվելը մեծ երեխաների համար սթրես է, նրանց մեջ սկսում են փոթորկվել հակասական զգացմունքներ և խանդ։ Ազգակցության պատճառով սիրել ստիպելու փորձերը կարող են խորացնել անջատումը։ Այդպիսի պայմանեերում ավելի լավ է չմոռանալ երբեմն ժամանակ անցկացնել մեծ երեխայի հետ առանձին։ Պետք է բացատրել, որ նա հույզեր ունենալու իրավունք ունի, ինչպես նաև հետևել ու խրախուսել այն պահերը, երբ նա խնամք է տածում փոքրի հանդեպ։

<< Չէ՞ որ դու մեծ ես, ավելի խելացի եղիր և զիջիր>>

Հաճախակի փոքր երեխայի կողմից լինելը, ինչպես նաև մեծին ստիպելը միշտ համբերել ու զիջել, բերում են ոչ միայն երեխաների միջև անդունդի գոյացմանը, այլև՝ անձնական խնդիրների մեծ երեխայի մոտ։ Այդպես, պատասխանատվության բեռից և մշտական ճնշումից նա կարող է մեծանալ ավելի քիչ լավատես և բավական անհանգիստ կատարելագործվող, որը ինքնահաստատման է ձգտում և դժվարություններ է ունենում ընկերական կապեր հաստատելու մեջ։

Դե, ո՞վ է առաջինը հավաքվում

Ծնողների ևս մեկ վնասակար սովորություններից է մրցակցության բացահայտ հրահրումը։ Եթե երեխաների համեմատության պարագայում մի երեխան իրեն ճնշված է զգում, ուրեմն այստեղ պարտվում ու անհանգստություն են ունենում բոլորը։ Չէ որ երեխաների համար մրցակցությունը խաղ չէ, նշանակում է՝ հաղթվելու կամ պարտվելու հույզերը նրանց մոտ առավելագույնս ուժեղ են։
Դրա համար ճիշտ է նրանց դարձնել ոչ թե հակառակորդներ, այլ՝ թիմ։ Օրինակ՝ երրորդ խաղացողի դերը ստանձնելով, որն իր վրա է վերցնում պարտվողի դերը։

Դադարեցրու բարկանալը կամ համբերիր

Հույզերի արգելումը ոչ միայն չի դադարեցնում ապրումները և չի լուծում խնդիրը, այլև խորացնում է այն։ Չէ որ նույնիսկ մեծահասակներին է պարբերաբար անհրաժեշտ մշակել ներքին վեճերը։
Երեխաներին բարկանալ արգելելու փոխարեն ավելի լավ է լսել նրանց, նշել, որ նրանց զգացումները նորմալ են, և օգնել գլուխ հանել դրանցից։ Եվ որպեսզի վիճաբանություններ քիչ լինեն, փորձեք հետևել թիմային աշխատանքին և երեխաների միջև փոխադարձ ըմբռնմանը, գովեք նրանց դրա համար։

Ես ձեզ հավասար եմ սիրում

Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է, դրա համար էլ մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է, որ շրջապատողները նկատեն հենց մեր ուժեղ և յուրահատուկ կողմերը։
<<Ես քեզ սիրում եմ>> արտահայտությունը ընդգծում է, որ երեխաներից ոչ մեկի մեջ ինչ-որ անսովոր բան չկա։ Դրա փոխարեն ավելի լավ է նկատել տարբերությունները և գովել յուրաքանչյուր երեխային՝ըստ իր տաղանդի։
Այդ ժամանակ նրանցից յուրաքանչյուրը իրեն կզգա կարևոր ու գնահատված։
Ձեր կարծիքով էլ ինչ տարածված արտահայտություններ են իրականում վնասում մանկական հոգեբանությունը և երեխաների միջըև փոխադարձ հարաբերություններին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.