Пятница, 19 августа
Shadow

Ազգային համեր. Կուրդակ

Հունիսի 4-ը նախկին ԽՍՀՄ անդամ երկիր Ղազախստանի պետական խորհրդանիշների օրն է: Երկիրը, իհարկե, բազմազգ է, բայց բնակչության գերակշիռ մասը ղազախներ են, և հիմա առաջարկում ենք ձեզ նրանց ազգային կերակրատեսակներից մեկի բաղադրատոմսը: Որպես այդպիսին, այն շատ նման է հայկական տժվժիկին: Խոսքը ղազախական ազգային ուտեստ «Կուրդակի» մասին է: Այն պատրաստելու համար ձեռքի տակ պետք է ունենալ.

  • Գառան թոք – 500գ
  • Գառան սիրտ – 200-300գ
  • Գառան լյարդ – 200-300գ
  • Դմակի ճարպ – 200գ
  • Կարտոֆիլ – 4 հատ
  • Սոխ – 2-3 գլուխ
  • Մսի արգանակ – 2 բաժակ
  • Դափնու տերև — 2-3 հատ
  • Թարմ կանաչի
  • Սև աղացած պղպեղ
  • Աղ

Ուտեստի պատրաստումը պետք է սկսել թոքը, սիրտը և լյարդը մանր քառակուսիների (մոտ 1,5սմ) բաժանելուց: Քառակուսիներով պետք է կտրատել նաև սոխն ու կարտոֆիլը (մոտ 1սմ): Թավայի մեջ հալեցնում ենք դմակի ճարպը և առանձին-առանձին տապակում սիրտը (15 րոպե), թոքը (15 րոպե) և լյարդը (10 րոպե): Բոլոր պատակված մթերքները վերադարձնում ենք թավայի մեջ, ավելացնում մանր կտրատված սոխը և այս ամենը տապակում ևս 15 րոպե, ինչից հետո ավելացնում ենք մսի արգանակը, համեմունքներն ու այս ամենը միջին կրակի վրա եփում մոտ 15 րոպե: Հետո ավելացնում ենք կարտոֆիլն ու թույլ կրակի վրա եփում  20 րոպե: Կրակից վերցնում ենք, ավելացնում դափնու տերևները, անպայման փակում կափարիչն ու թողնում ենք մի քանի րոպե:

Վերջ: Կուրտակը պատրաստ է: Մատուցելիս կարելի է ձևավորել ուտեստը կտրատված թարմ կանաչիով:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.