Четверг, 11 августа
Shadow

11 վտանգավոր կենդանիներ, որոնց տեսնելու համար պարտադիր չէ հասնել Ավստրալիա

1. Կարակուրտ
Մարդկանց համար վտանգ են ներկայացնում հատկապես այս սարդերի էգերը, որոնք կարող են «հարձակվել» մարդկանց վրա՝ նրանց կողմից վտանգ կանխազգալու դեպքում: Սովորաբար նրանք «տեղավորվում են» մարդու մաշկի վրա և 0,5մմ խորության վրա թույն են բաց թողնում, ինչից մոտ 10-15 րոպե անց մարդու մոտ սկսվում է դող, գլխապտույտ, վերջույթների անզգայացում,իսկ մի քանի ժամ անց կարող է վրա հասնել գիտակցության մթագնումը: Կարևոր է 3-6 ժամվա ընթացքում մարդուն տեղափոխել հիվանդանոց՝ ծանր հետևանքներից խուսափելու համար:

2. Բոռ
Այս միջատները ամենից շատ հադիպում են այն վայրերում, որտեղ արածում են խոշոր եղջերավոր անասուններ: Բոռերը արնախում միջատների դասին չեն պատկանում և վտանգավոր են միայն ձվադրման շրջանում: Դրա համար նրանք կարող են ընտրել մարդու մազերը կամ կենդանիների բուրդը: Կան և այնպիսի բոռեր, որոնց՝ օդում բաց թողնված ձվերը կարող են թափանցել մարդու կամ կենդանու աչքի, բերանի կամ քթի մեջ, ինչից ազատվել հնարավոր է միայն մասնագետի օգնությամբ:

3. Թարախահան բզեզ
Սովորաբար հանդիպում է խոտածածկ տարածքներում: Մարդկանց սովորաբար չի խայթում, պարզապես երբ մարդն ուզում է թափ տալ նրան իր մաշկի վրայից, «փխրուն» բզեզը տրորվում է և արձակում է կանտարիդին թույնը: Այդ դեպքում մարդուն անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար:


4. Մոծակներ
Սրանցից որոշները անվտանգ են՝ չնայած իրենց սարսափելի տեսքին, որոշներն էլ կարող են լինել տարատեսակ հիվանդություններ փոխանցողներ: Մարդիկ մոծակներից, հատկապես Anopheles տեսակի մոծակի էգից, վարակվում են մալարիայով, իսկ Culex, Aedes տեսակի մոծակները վարակում են դիրոֆիլյարիոզով: Այս դեպքում ևս մասնագետին դիմելը ավելորդ չի լինի:


5. Սկոլոպենդրա
Այս որդը սովորաբար հանդիպում է մերձափնյա շրջաններում: Նրա խայթոցը մահվան չի հանգեցնի, բայց խայթոցին միշտ հետևում է ուռածություն և ջերմության բարձրացում մինչև 39 °С, ինչը, սակայն, 1-2 օրվա ընթացքում անցնում է:


6. Իժ
Այս օձը հիմնականում հադիպում է դաշտերում, ճահիճներում, գետերի, լճերի ափերին: Որպես կանոն, նրանք նախահարձակ չեն լինում. կարող են խայթել միայն ինքնապաշտպանվելու նպատակով: Խայթոցից հետո առաջանում է այտուց: Մասնագետները խորհուրդ են տալիս շատ հեղուկ օգտագործել և հնարավորինս անշարժ մնալ մինչև հիվանդանոց տեղափոխվելը:


7. Շագանակագույն անտառի մրջյուն
Այս միջատը խայթոցի ընթացքում արձակում է թթուներ պարունակող թույն, ինչի պատճառով էլ առաջացած կարմիր հետքն անընդհատ քոր է գալիս: Սովորաբար ամեն ինչ 3 -5 օրվա ընթացքում անցնում է, բայց ուժեղ ալերգիկ ռեակցիայի դեպքում բժշկական միջամտությունը պարտադիր է:


8. Հարավռուսական տարանտուլ
Այս սարդերը հիմնական հանդիպում են տափաստաններում: Նրանց խայթոցից մարդու մաշկը սովորաբար դեղնում է՝ այդպես մնալով շուրջ 2 ամիս: Խայթոցի ցավը մեղմելու համար կարելի է մաշկը լվանալ օճառաջրով, մշակել անտիսեպտիկով և մոտ 10 րոպեով սառը թրջոց դնել:


9. Տիզ
Այս միջատները սիրում են «հարձակվել» իրենց «զոհի» մարմնի ամենանուրբ մասերի վրա՝ թևատակ, ականջի հետևում և այլն: Եթե տիզը «քաշվել է» մաշկի տակ, անհրաժեշտ է նրան դուրս բերել ունելու, թելի օղակի կամ հատուկ հարմարանքի միջոցով: Նրան հեռացնելիս պետք է լինել շատ զգույշ, որպեսզի չլինի թե, մարմինը դուրս բերեք, իսկ գլուխն ու կնճիթը մնան մաշկի տակ, ինչի դեպքում արդեն ահրաժեշտ կլինի դիմել բշժկի:


10. Vespa mandarinia (հսկայական ասիական եղջյուր)
Սրանք ամենամեծ ձիաբոռերն են աշխարհում: Սրանց խայթոցը շատ ցավոտ է, և եթե մարդը մեղվի կամ կրետների թույնից ունի ալերգիա, ապա այս միջատի խայթոցը կարող է հանգեցնել մահվան: Խայթոցի դեմ լավագույն օգնությունը մարդուն շատ արագ հիվանդանոց հասցնելն է:

11. Ջրային կարիճ
Այսպես կոչվում են փայտոջիլները՝ կարիճների հետ իրենց նմանության պատճառով: Սովորաբար սրանք հանդիպում են կանգնած ջրերում. խայթոցին սովորաբար հաջորդում է ջղաձգում, ինչի պատճառով ափ հասնելը շատ բարդ է լինում: Իսկ եթե այս միջատը խայթել է ցամաքում, օգնում է անտիսեպտիկ միջոցով մշակումը և սառը թրջոցը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.