Դասական գրականության մեջ եղած տղամարդկանց կերպարները հաճախ օրինակելի են թվում: Ընթերցասեր գեղեցկուհիները հաճախ սիրահարվում են նրանց: Այնուամենայնիվ, այդ կերպարները «քննելուց» հետո պարզ է դառնում, որ նրանք այդքան էլ կատարյալ չեն: Առաջարկում ենք ուսումնասիրել այդ շարքի ամենահայտնիներից երեքին:
1.Միստր Ռոչեստեր ( «Ջեյն Էյր» Շառլոթ Բրոնտե)
Երբ Էդվարդ Ռոչեստերը առաջին անգամ հայտնվում է վեպում, հերոսուհին տոգորված է նրա հանդեպ համակրանքով: Չնայած անգամ այն հանգամանքին, որ պարոնը իրեն ամբարտավան է պահում, իսկ երբեմն էլ անխոհեմ ` սոցիալական խավի՝ նրանց միջև եղած մեծ տարբերության պատճառով: Միևնույն ժամանակ, տղամարդը մեկ անգամ չէ, որ գովում է իր առաքինությունը, քանի որ խնամքի տակ վերցրեց ուրիշի ապօրինի դստերը: Բայց ընթերցողը կարող էր նկատել, որ նա սառն է վերաբերվում երեխային: Ավելի ուշ միստր Ռոչեստերը սկսում է խաղալ Ջեյնի զգացմունքների հետ. մեկ նրան ուշադրության է արժանացնում, մեկ հայտնում է, որ այլ կնոջ է սիրում: Եվ այս ամենը կատարվում է այս պարոնի իսկական կնոջ, թեկուզև հոգեկան հիվանդ, ողջության ժամանակ: Ինչ խոսք, նա ունի զգացմունքներ Ջեյնի նկատմամբ, բայց դրանք չափից դուրս եսասիրական են:
2. Ջեյ Գեթսբի ( «Մեծն Գեթսբին» Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ)
Գեթսբիի սերը Դեյզիի նկատմամբ պարզապես հիացնում է: Հանուն աղջկա ՝ նա վեր է բարձրանում ներքեւից, կարողություն է վաստակում ու շքեղ երեկույթներով փորձում է գրավել նրա ուշադրություն: Անգամ այն փաստը, որ իր սիրելին արդեն ամուսնացած է, նրան չի խանգարում: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ջեյը Դեյզիին այդքան էլ լավ չի ճանաչում, պետք է ինչ-որ բան հուշի ընթերցողին: Ավելի շուտ կարելի է ասել, որ նա սիրում էր իր իսկ ստեղծած կերպարը, այլ ոչ թե իրական աղջկան: Չէ՞ որ երիտասարդ տարիքում կայացած մի քանի կարճատև հանդիպումների ժամանակ ինքն ինչպես հարկն է չէր ծանոթացել աղջկա հետ:
3. Միստր Դարսի ( «Հպարտություն և նախապաշարմունք» Ջեյն Օսթին)
Միստր Դարսին վեպում ներկայացված է որպես մարդ, ում խորթ չէ սնոբիզմը: Նա արհամարհանքով է խոսում այն մարդկանց մասին, ովքեր իրենից ցածր խավի են պատկանում: Սիրահարվելով Էլիզաբեթին ՝ նա հայտարարում է, որ պատրաստ է ամուսնանալ նրա հետ ՝ հակառակ բանականության փաստարկներին: Այնուամենայնիվ, հերոսուհին չի հրապուրվում ամուսնության նման վիրավորական առաջարկով, ուստի նա մերժում է այն: Այս բանից հետո Դարսին փոխվում է: Բայց որոշ ընթերցողներ չեն հավատում, որ այդպիսի սկզբունքային պարոնը կարող է այդքան հեշտությամբ հրաժարվել իր տեսակետներից: Հավանական է, որ իր սիրելիին շահելու համար միայն նա միայն ցույց տվեց բնավորության մտացածին փոփոխություն: Եվ Էլիզաբեթի հետ հարաբերություններում հերոսը դեռ վաղ թե ուշ մեծամտություն ցույց կտա: