Воскресенье, 7 августа
Shadow

Կարո՞ղ է արդյոք մատները խրթացնելը հանգեցնել արտրիտի

Կա արդյո՞ք մեկը, որը գոնե 1 անգամ մատները խրթացրած չլինի: Շատերի համար դա արդեն դարձել է սովորություն, իսկ շատերն էլ խուսափում են ևս 1 անգամ նույնը կրկնելուց, չէ՞ որ կարծիք կա, որ դրա հետևանքով կարելի է արտրիտ ձեռք բերել: Բայց մի՞թե դա իսկապես այդպես է:

 

 

Իրականում ոչ: Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ «հոդերի խրթացնելուն»  անձամբ հոդերը չեն մասնակցում: Ինչքան էլ որ տարօրինակ հնչի, բայց այդ խրթոցն իրականում հեղուկի մեջ եղած օդի պղպջակների  «պայթյունի» ձայնն է: Խոսքը գնում է սինովիալ հեղուկի մասին. այն իրենից ներկայացնում է թանձր զանգված, որը լցված է հոդերի միջև և քսուքի դեր է կատարում: Պարզվում է, որ այդ հեղուկի մեջ մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ կա, ուստի կտրուկ շարժման արդյունքում հոդերի միջև գազի պղպջակներ են առաջանում: Եվ հենց այդ հարյուրավոր պղպջակների ձեւավորման պահը բնութագրվում է խրթխրթոցին հատուկ ձայնով: Քանի որ այս ընթացքում հոդերի վրա ոչ մի ծանրություն չի ընկնում, մատները խրթացնելը չի կարող հանգեցնել արտրիտի: Եվ սա հաստատում են ոչ միայն բազմաթիվ բժշկական հետազոտություններ, այլև գիտնական Դոնալդ Ունգերի կատարած փորձը, որը 50 տարի շարունակ խրթացրել էր միայն մի ձեռքի մատները: Եւ 50 տարի հետո անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ ամենօրյա խրթոցները գիտնականի առողջության վրա ոչ մի կերպ չեն ազդել:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.