Воскресенье, 7 августа
Shadow

Պանրի համառոտ պատմությունը

Պանրի սիրահարները, հնարավոր է, ուրախանան, իմանալով, որ իրենց սիրելի կերակուրը մոլորակի հնագույն նրբություններից մեկն է, որը մարդը սկսել է օգտագործել հազարամյակներ առաջ, իսկ եթե ավելի կոնկրետ 7200 տարի առաջ: Հենց այս եզրակացությանն են եկել գիտնականները Խորվաթիայի տարածքում գտնվող գյուղերից 2-ում գտնված կերամիկական տարաների մնացորդների ուսունասիրությունից: Ըստ երևույթին այդ գյուղերի բնակիչները զբաղվել են անասնապահությամբ և կաթնամթերքի պատրաստմամբ: Կերամիկական տարաների մնացորդների անալիզը ցույց տվեց, որ  դրանց մի մասն օգտագործվել է ձուկ և միս պահելու համար, մյուս մասը՝ կաթ պահելու համար, որոշների մեջ էլ պանիր է պահվել: Այս վերջինը մոտ 7200 տարվա հնության է:

Ստացված տվյալները համընկնում են հետազոտողների այն կարծիքի հետ, որ գյուղատնտեսությունը Եվրոպայում տարածում է գտել մոտ 9000 տարի առաջ: Ուշագրավ է նաև այն, որ կերամիկական տարաների վրա ֆերմենտացված մթերքների հետքերը ավելի ուշ շրջանի են թվագրվում, քան հենց կաթի հետքերը, այսինքն մեր նախնիներին մոտ 500 տարի է անհրաժեշտ եղել պանրի պատրաստման տեխնոլոգիան յուրացնելու համար:

Հետաքրքրական է, որ մարդիկ սկսել են գինի խմել մոտ 8000 տարի առաջ: Հնարավոր է մարդիկ ցանկացել են գինուն համապատասխան նախուտեստ գտնել և արդյունքում պանիր է ստացվել. ո՞վ գիտի…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.