Մեր էջում մենք մեկ անգամ արդեն խոսել ենք քաղցրաբլիթներից: Այսօր կխոսենք Տուլայի քաղցրաբլիթների մասին:
Ըստ կարծիքի՝ կարելի է պնդել, որ քաղցրաբլիթը Ռուսաստանի բնօրինակ քաղցրավենիքներից մեկն է: «Մեղրի հաց» կոչվող աղանդերը առաջին անգամ հայտնվեց Հին Եգիպտոսում և եկավ Ռուսաստան 9-րդ դարում, երբ լեգենդար Րյուրիկ և Օլեգ Նովգորոդսկիները միավորեցին արևելյան սլավոնական և ֆինո-ուգրական տարատեսակ ցեղերը մեկ պետության մեջ:
Այդ ժամանակ քաղցրաբլիթը պատրաստում էին աշորայի ալյուրից` խառնված մեղրի և հատապտղի հյութի հետ: Այն ստացել է իր ժամանակակից անվանումը, երբ մարդիկ սկսեցին այս բաղադրատոմսը լրացնել Հնդկաստանից և Մերձավոր Արևելքից բերված համեմունքներով, որոնք առաջին անգամ Ռուսաստանում հայտնվեցին 12-13 դարերում:
Ռուսական քաղցրաբլիթի ամենահայտնի դարատեսակը Տուլայի քաղցրաբլիթն է, որը ստացել է իր անունը Մոսկվայից հարավ, մոտ 200 կմ հեռավորության վրա, գտնվող քաղաքի անունից: Այն ուղղանկյունաձև քաղցրաբլիթ է ՝ լցոնված խտացրած կաթով կամ ջեմով:
1990-ականների վերջին Տուլայում բացվեց քաղցրաբլիթին նվիրված թանգարան: