Воскресенье, 14 августа
Shadow

Ինչու՞ են մրգերը հասունանալիս փոխում իրենց համն ու գույնը

— Հետաքրքիր է՝ ինչի՞ համար են մրգերը փոխում իրենց գույնն ու համը հասունանալու ժամանակ: Կենդանիներին իրենց տեսքով ու քաղցրությամբ գրավելու համար չէ, այնպես չէ՞:

— Ո՛չ, այդպես է:

 

Մի շարք բույսեր էվոլյուցիայի ընթացքում «սովորել են» իրենց սերմերը տարածել քամու կամ կենդադիների մազածածկույթին ամրանալու միջոցով: Մնացածին էլ այլ տարբերակ չէր մնում, քան  գրավել կենդանիների ուշադրություն իրենց համով: Պտուղն ուտելով՝ կենդանիները բնական ճանապարհով տարածում էին դրանց սերմերը:

Մրգերը ժամանակի ընթացքում ավելի լավ համային հատկանիշներ էին ձեռք բերում. չէ՞ որ կենդանիներն ընտրում էին՝ ո՞ր մրգերն ուտել, հետևապես նրանք ընտրում էին ամենահամեղներն ու տարածում հենց նրանց սերմերը: Հենց այսպես էլ կատարվում է էվոլյուցիան. մնում ու հետագա բերքն ապահովում են ամենահամեղ ու հասուն պտուղները: Իսկ սերմերը տարածողների ուշադրությունը գրավելու համար նրանք համապատասխան ազդակներ են ուղարկում նրանց՝ փոխելով իրենց գույնը հասունացման այն շրջանում, երբ նրանց սերմերն ամբողջությամբ ձևավորված են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.