Четверг, 11 августа
Shadow

Ինչու՞ է դպրոցական գրատախտակը կանաչ

Ժամակակից դպրոցի անբաժանելի մասն է կազմում գրատախտակը, որը հայտնվեց ուսումնական հաստատություններում 19-րդ դարասկզբին: Ամեն աշակերտին անհատապես մոտենալու փոխարեն ուսուցիչը կարող էր օրինակները բացատրել այդ մեծ տախտակի վրա: Այդպիսի տախտակները պատրաստում էին փայտից, հետո ծածկում էին սև ներկով:

Զարգացող արդյունաբերությունը կարողացավ դպրոցներին առաջարկել պլաստիկից և մետաղից գրատախատակներ: Իրենց մագնիսական հատկությունների շնորհիվ վերջինները ավելի լայն տարածում գտան: Սկզբնական շրջանում դրանք երեսպատվում էին սև անփայլ ներկով. սևի վրա սպիտակ կավիճով գրվածը շատ պարզ կերևար:

Բայց գիտությունը ձեռքերը ծալած չէր նստում և 20-րդ դարի կեսերին արդեն պարզեց, որ պատկերների հետ տևական աշխատանքի դեպքում կանաչը աչքերի համար ամենահանգիստ գույնն է: Ուսուցիչները ստացան այդ գույնի երեսպատմամբ  գրատախտակների փորձնական խմբաքանակ և հաստատեցին, որ աշխատելու համար այս գույնն ավելի նպատակահարմար է, հատկապես արևոտ օրերեին, երբ արևի լույսի տակ սև գրատախտակից որևէ բան կարդալը շատ բարդ է:

1960-ականների սկզբին կանաչ գրատախտակներով համալրվեցին նախ ԱՄՆ-ի դպրոցները, հետո՝ Արևմտյան Եվրոպայի: Ավելի ուշ այդ գրատախտակները հասան նաև Արևելյան Եվրոպայի երկրներ, իսկ արդեն մեր օրերում դասական սև գրատախտակները դժվար է գտնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.