Четверг, 11 августа
Shadow

Ծայրահեղությունից ծայրահեղություն. Ռուբիկի խորանարդ

Բոլորս էլ լավ ենք հիշում մեր մանկության սիրելի գլուխկոտրուկը՝ Ռուբիկի խորանարդը: Նրա դասական տարբերակը բաղկացած է 6 գույնի  3-ը 3-ի վրա դասավորված քառակուսիներից: Հավանաբար կհիշեք նաև այդ խորանարդի դասական չափը, բայց փաստորեն գտնվել է մարդ, ում մտքով անցել պատրաստել Ռուբիկի հսկայական խորանարդ: 2016 թվականին փազլների սիրահաար, ազգությամբ բրիտանացի Թոնի Ֆիշերին հաջողվել է պատրաստել Ռուբիկի՝ աշխարհում ամենամեծ խորանարդը՝ 1,57մ եզրագծի երկարությամբ և ավելի քան 100կգ քաշով: Խորանարդի գրեթե բոլոր դետալները պատրաստված են պլաստիկից՝ բացառությամբ խորանարդի պտտման մեխանիզմից:

Այս հսկային հավաքելու համար Ֆիշերից պահանջվել է մոտ 2 ամիս: Սա համարվում է պաշտոնական ռեկորդ, և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:  Իսկ 2017 թվականին Ֆիշերը գնաց հակառակ ուղղությամբ. քանի որ ավելի մեծ խորանարդով զարմացնելը բավականին դժվար կլիներ, նա որոշեց պատրաստել աշխարհում ամենափոքր խորանարդը:

Պատրատված լինելով 3-D տպիչ սարքի միջոցով՝ խորանարդի կողն ունի 5,4մմ երկարություն: Համենայն դեպս Ֆիշերն այս անգամ չի պատրաստվում համաշխարհային ռեկորդի գրանցման հայտ ներկայացնել: Նրա խոսքերով խորանարդը որոշ թերություններ ունի և դեռ այն կատարագործելու կարիք կա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.