Пятница, 19 августа
Shadow

Չիպսեր մեդուզայից. իսկ ինչու՞ ոչ

Թե ինչքան վնասակար են չիպսերը, գիտենք բոլորս, բայց հաճախ այդ «հաճույքից» մենք մեզ չենք զրկում: Գործնականում բարակ շերտեր ստանալ կարելի է ամեն ինչից: Բայց ինչ կասեք մետուզայից չիպսերի մասին:

Համեմված մեդուզա ուտելը ընդունված սովորույթ է շատ ասիական երկրներում, իսկ եվրոպացիների սննդակարգի մեջ այն ոչ մի կերպ ընդգրկված չէր: Բայց դանիացի գիտնականները փորձեցին շտկել իրավիճակը և մետուզաների տալ եվրոպական շուկայում լայն տարածում գտած չիպսերի տեսք: Մեդուզաների բարակ, խրթխրթան շերտերի ստացման գաղտնիքը դրանց մշակման նոր տեխնոլոգիայի մեջ է:

Aurelia aurita տեսակի մեդուզան  թողնում են սպիրտի 95% — անոց լուծույթի մեջ, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ մեդուզայի ժելեյանման մարմինը փոխում է իր կառուցվածքը և չորանալիս վերածվում է բարակ  և չոր շերտի, իսկական չիպսի: Մեդուզայի բոլոր օգտակար հատկանիշները պահպանվում են, իսկ չիպսերի պահպանման ժամանակ մի կաթիլ ձեթ անգամ չի օգտագործվում. 2-ը 1-ում: Իսկ մեդուզային սպեցիֆիկ համը կարելի է վերացնել համեմունկների միջոցով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.