Пятница, 19 августа
Shadow

Տարօրինակ օրենքներ

Ու կրկին տարօրինակությունների մասին:

Պարզվում է՝ աշխարհում շատ են տարօրինակ և անհեթեթ օրենքները, որոնց նպատակը փոքր-ինչ անհասկանալի է: Դիտարկենք դրանցից մի քանիսը ըստ այն երկրների, որտեղ որ դրանք սահմանված են:

  1. Ավստրալիա

Ավստրալիայում կա սահմանված օրենք, որը ձեզ արգելում է կիրակի օրերը վարդագույն շորտով փղոց դուրս գալ: Երկրորդ տարօրինակ օրենքը, որի մասին այս հոդվածի մեջ կխոսենք, վերաբերում է նրան, որ դուք իրավունք չունեք ինքներդ էլէկտրական լամպ ամրացնել. այդ  արտոնությունն ունի միայն բարձր որակավորում ունեցող էլէկտրիկը: Բայց եթե ավելի ռեալ լինենք, ոչ մի ավստրալացի ոստիկան ձեզ չի տուգանի այդ օրենքո «խախտման» համար:

Բայց Արևմտյան Ավստրալիայում անպատճառ կտուգանվեք, եթե ձեր տանը պահեք, գնեք կամ վաճառեք 50կգ-ից ավել կարտոֆիլ: Իսկ այ Հարավային Ավստրալիայում ստիպված կլինեք վճարել  $10 000 տուգանք, եթե ընդհատեք հարսանեկան արարողությունը:

  1. Կանադա

Պարզվում է այս երկրում օրենքով արգելվում է 75սմ-ից բարձր ձնեմարդ պատրաստել: Իսկ Օնտարիո նահանգի Պետրոլիա քաղաքում դուք չեք կարող տարվա ցանկացած ժամանակ սուլել, ինչպես նաև բղավել և ցանկացած բարձր ձայն հնչեցնել շուրջօրյա: Տեղական համայնքը ծայրաստիճան բացասական վերաբերմունք ունի աղմկոտ զբոսաշրջիկների նկատմամբ, ինչի մասին նախապես զգուշացնում է իր պաշտոնական կայքում: Բայց սրանք դեռ ոչինչ են ՝ համեմատած քրեական սյուժետներով կոմիքսներ տպագրելու, տարածելու և պահելու անհեթեթ արգելքի հետ: Բարեբախտաբար, մինչ այժմ ոչ ոք չի գրել իրական տուգանքներ կոմիքս կարդալու համար:

  1. Եգիպտոս

Դուք մեկ անգամ չէ, որ եղել եք այս երկրում: Բայց եթե որոշեք հեռադիտակով հիանալ թռչուններով ՝ օդանավակայանի մոտ, ավելի լավ է ՝ հրաժարվեք այդ մտքից: Կարող եք ձերբակալված լինել և նույնիսկ բանտ նստել ՝ կառավարական ինքնաթիռներ լրտեսելու փորձ կատարելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.