Четверг, 18 августа
Shadow

Ազգային համերով. պանքեյք

Պանքեյքը կամ ամերիկյան նրբաբլիթները Միացյալ Նահանգների եւ Կանադայի ամենատարածված ուտեստներից են: Փոքր կլոր օշարակապատ նրբաբլիթները գրեթե ցանկացած նախաճաշի մաս են կազմում: Թարգմանաբար նշանակում է՝ տորթ տապակի մեջ (pan — տապակ, cake — տորթ):

Ցավոք, թե ինչ բաղադրատոմսով է պատրաստվել 1-ին պանքեյքը, մեզ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նման նրբաբլիթներն առաջինը Ամերիկայում սկսել են թխել Շոտլանդիայից ներգաղթյալները։ Փոխարենը ամերիկացիներին է պատկանում պանքեյքների թխման համար հատուկ թավայի գյուտը։ Այս բլիթների հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք թխվում են առանց ձեթի:

Պանքեյքները իրենց ձևով պետք է անպայման կլոր լինեն, հաստությունը պետք է լինի 0,5սմ ոչ ավել: Պանքեյքները շատ տարատեսակներ ունեն՝ բանանով, կեֆիրով, պանրով և այլն: Իսկ հիմա ձեր ուշադրոթյանն ենք ներկայացնում պանքեյքի տասական բաղադրատոմսը:

 

Դասական պանքեյք պատրաստելու համար ձեռքի տակ պետք է ունենալ՝

  • Հավկիթ – 2 հատ
  • Աղ – 1թ/գ
  • Շաքարավազ – 3 ճ/գ
  • Կաթ – 2 բաժակ
  • Ալյուր (ցորենի) – 2 բաժակ
  • Սոդա – 1 թ/գ
  • Բուսական յուղ – ¼ բաժակ

Եթե պատրաստման ընթացքը ներկայացնենք քայլերի հաջորդականությամբ, կստացվի հետևյալը.

  1. Հավկիթները հարել շաքարավազի և աղի հետ մինչև փրփրելը:
  2. Ավելացնել 1 բաժակ կաթ, լավ հարել, աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ չթողնելով, որ խմորի մեջ գնդիկներ մնան:
  3. Ավելացնել մնացած կաթն ու ալյուրը:
  4. Ավելացնել բուսական յուղը (կարելի է փոխարինել հալեցված սերուցքային կարագով):
  5. Սոդան հանգցնել , ավելացնել խմորին և ևս մեկ անգամ լավ խառնել խմորը: 5-10 րոպե թողնել հանգստանա: Այդ ընթացքում տաքացնել թավան:
  6. Թխել պանքեյքները միջին կրակի վրա: Շրջել այն ժամանակ, երբ խմորի վրա պղպջակներ են առաջանում: Երկրորդ երեսի վրա եփել ևս 20 վայրկրան:

Ահա և վերջ: Պատրաստի պանքեյքները շարել իրար վրա, վրան առատ օշարակ կամ մեղր լցնել, ցանկության դեպքում ավելացնել հատապտուղներ:

Բարի նախաճաշ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.