Մի խելացի մարդ ասել է. «Տատիկը միակ մարդն է, ում համար դու միշտ նիհար ես»: Այդ իսկ պատճառով մեր մանկության փմբլիկ տարիներ համար շնորհակալություն տատիկներին: Հիմա ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի ուտեստ, որը, ճիշտ է, ունի բարձր կալորիականություն, բայց համը, միևնույնն է, չի կարող ձեզ անտարբեր թողնել: Ուտեստը կոչվում է «Հաց» մակարոնից:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն.
- Մակարոն -300գ
- Շվեյցարական պանիր – 100գ
- Ապխտած միս – 150գ
- Շամպինիոն – 250գ
- Կարագ – 80գ
- Թթվասեր – 150գ
- Հավկիթ – 6 հատ
- Ընկույզ
- Սև պղպեղ, աղ
Ուտեստի պատրաստման եղանակը հետևյալն է.
Եռացող, աղով համեմված ջրում եփել մակարոնը: Ջուրը փաթել, մակարոնը լցնել մաղի մեջ, թողնել քամվի: Առանձնացնել հավկիթի դեղնուցը սպիտակուցից: Մակարոնին միացնել հարած հավկիթի դեղնուցը, քերիչով անցկացրած պանիրը, մանր կտրատած ապխտած միսը, շամպինիոնների մի մասը: Զանգվածը համեմել աղով, սև պղպեղով: Այնուհետև ավելացնել խիտ հարած սպիտակուցը և լավ խառնել: Զանգվածը տեղադրել յուղով պատած տապակի մեջ և 1,5 ժամ տեղադրել այն եռացող ջրի գոլորշու վրա: Այդ ընթացքում պետք է պատրաստել խյուս: Խյուսի համար 10 րոպե պետք է յուղով պատակել սնկի մնացած մասը, համեմել աղով, սև պղպեղով, ապա ավելացնել թթվասերը և լավ խառնել:
«Հացը» մատուցելիս վրան տարածել պատրաստած խյուսը, մանրացրած ընկույզը: