- Մ.թ.ա. 1500 թվականին սափրված գլուխը համարվում էր կանացի գեղեցկության իդեալ
Եգիպտացի գեղեցկուհիները հատուկ ոսկե ունելիներով հեռացնում էին բոլոր մազերը և անձեռոցիկներով փայլեցնում գլխի մաշկը: Որից հետո կա՛մ ոչխարի բրդից, կա՛մ բույսերի կեղծամներ էին կրում: Երբեմն, ավելի մեծ ծավալ ստեղծելու համար, նրանք կարող էին մի կեղծամը կրել մյուսի վրայից:
- Ամեն օր Երկիրը ծանրանում է 60 տոննայով
Գիտնականների գնահատմամբ, տիեզերական փոշու և այլ մարմինների քաշը, որոնք ամեն օր հայտնվում են երկրի վրա, տատանվում է 0,4-ից 110 տոննա: Միջին հաշվով սա կազմում է 60 տոննա:
- Առաջին զարթուցիչը կարող էր զանգահարել միայն 4: 00-ին
Առաջին զարթուցիչը ստեղծել է Լեվի Հաթչինսը 1787 թվականին: Քանի որ նա նախագծել է այդ զարթուցիչը իր համար, սարքը զնգում էր միայն հենց առավոտյան 4: 00-ին:
- Ընդամենը 79 օրվա ընթացքում բրիտանացին հեծանիվով շրջել է ամբողջ աշխարհով
Բրիտանացի հեծանվորդ Մարկ Բոմոնտը 79 օրվա ընթացքում հեծանիվով շրջել է աշխարհով մեկ: Դա անելու համար նա 16 ժամվա ընթացքում օրական պետք է վարեր 386 կմ, իսկ քներ՝ 5 ժամ:
- Բանանի բույրը օգնում է նիհարել
Այսպես են ասում գիտնական — սննդաբանները: Այդպիսի ազդեցությամբ բույր ունեցող մրգերի շարքին դասվում են նաև խնձորն ու դեղձը: