Четверг, 18 августа
Shadow

2 տարբերակ դեղձի ցուկատ պատրաստելու համար

Արդեն ամառ է.  պաղպաղակ, արև, ծով, ավազ, մրգեր և իհարկե … չրեր:

Նյարդերի ամրությամբ աչքի ընկնող տնային տնտեսուհիներին առաջարկում ենք դեղձի ցուկատի պատրաստման 2 տարբերակ: Գնացինք:

Տարբերակ 1

 

Անհրաժետ է

  • Դեղձ – 2 կգ
  • Շաքարավազ – 1կգ
  • Ջուր – 1լ

Պատրաստման եղանակը

Դեղձերը կեղևազրկել, մեջտեղից կիսել և կորիզները հանել: Մտցնել եռացող օշարակի մեջ: Եփել 5-10 րոպե և ողջ գիշերը թողնել: Հաջորդ օրը պտուղները առանձնացնել և օշարակը եռացնել, հետո լցնել դեղձի վրա: Հաջորդ օրը ևս նույն գործողությունը կրկնել և հյութը կամել: Երբ լավ քամվի, շաքարավազի մեջ թավալել, դնել թղթի վրա և մտցնել թույլ տաքացված ջեռոցը (40-50 °C):

Դեղձի ցուկատը պահել տուփերի կամ ապակե տարաների մեջ՝ յուրաքանչյուր շերտից հետո թղթի շերտ դնելով:

 

Տարբերակ 2

Այս ցուկատը պատրաստում են կորիզներով և առանց կորիզների: Անհրաժեշտ է.

  • Դեղձ – 1կգ
  • Շաքարավազ – 5 բաժակ
  • Ջուր – 2 բաժակ

Պատրաստման եղանակը

Դեղձերը ասեղով ծակծկել  մինչև կորիզը, կեղևը հանել, աղաջրի մեջ խաշել (1ճ.գ. աղ՝ 100 հատ դեղձի համար) առանց  հեռացնելու 20 րոպե: Հետո սառը ջրով լվանալ,լցնել շաքարավազով ու ջրով պատրաստված օշարակի մեջ: 2 անգամ եռացնել և 1 օր պահել: Դեղձը չորացնել ջեռոցում՝ 40°C պայմաններում, վրա շաքարի փոշի լցնել և պահել ինչպես մյուս ցուկատները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.