Четверг, 11 августа
Shadow

Ազգային համերով. արևելյան խոհանոց

Արևելքի ժողովուրդները միշտ են աչքի ընկել իրենց յուրօրինակ ու բազմազան խոհանոցով: Համեղ և սննդարար կերակուրները միշտ նախընտրելի են եղել այդ ժողովուրդների համար:

Ահա այսօր ձեզ ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի մի կերակրատեսակ, որի պատրաստումը ժամանակատար է, բայց արդյունքն անպայման կարդարացնի ձեր ջանքերը: Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում արևելյան «Շաքրիե» կոչվող  կերակուրը, որը պատրաստելու համար ժամանակից և համբերությունից բացի ձեզ անհրաժեշտ կլինեն.

  • Հավ — 2 հատ
  • Սով — 2 գլուխ
  • Սխտոր — 4 պճեղ
  • Հալած յուղ — 100 գր․
  • Հիլ — 6 հատ
  • Մշկընկույզ- 1 թ․գ․
  • Քրքում- 0,5 ճ․գ․

Սուսի համար՝

  • Յոգուրտ —  750 գր․
  • Թթվասեր — 450 գր․
  • Օսլա — 2 ճ․գ․

Խավարտի համար՝

  • Կլոր բրինձ — 3 բաժակ
  • Բարակ վերմիշել — 1 բաժակ
  • Հալած յուղ — 1 ճ․գ․
  • Բուսայուղ — 3 ճ․գ․
  • Բոված, կտրատած ընկույզ — 100 գր․
  • Բոված, կտրատած նուշ — 100 գր․
  • Կիտրոնի աղ, աղ — ըստ ճաշակի

Հավը բաժանել 4 մասի։ Սոխը և սխտորը մաքրել, կտրատել մանր խորանարդաձև։ Կաթսայի մեջ լցնել հալած յուղն ու բուսայուղն , մեջը տապակել սոխը , սխտորը և համեմունքները , ավելացնել հավի միսը , տապակել։ Վրան լցնել այնքան ջուր , որ միսը 3 սմ-ով ծածկվի։ Հավը եփել ՝ մինչև կիսաեփ լինելը։ Սոուսը պատրաստելու համար սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնել հարիչի մեջ և հարել , հետո լցնել եփվող հավի վրա , խառնել , աղ ցանել և համեմել կիտրոնի աղով։ Կրակը մեղմացնել և եփել մինչև պատրաստ լինելը։ Միսը հանել , դնել մեկ այլ կաթսայի մեջ , սոուսը քամել և ավելացնել մսին։ Եթե սոուսը խիտ է ստացվել , կարելի է ավելացնել տաք ջուր։ Խավարտը պատրաստելու համար վերմիշելը հալած յուղի և բուսայուղի մեջ տապակել , մինչև վարդագույն երանգ ստանալը , ավելացնել լվացած բրինձը և բոլորը միասին տապակել։ Ավելացնել 6 բաժակ եռման ջուր, եռացնել , աղ ցանել , ցածրացնել կրակը և եփել մինչև պատրաստ լինելը։ Մատուցվող ափսեի վրա հավասար շերտով փռել խավարտը վրան դնել կտրատած հավը , վրան շաղ տալ բոված ընկույզն ու նուշը։ Սոուսը մատուցել առանձին։

Այս ճաշատեսակի հետ կարելի է մատուցել նաև կտրատած բանջարեղեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.