Գործունեության կամ վերաբերմունքի՝ վարքագծի և ղեկավար գաղափարն արտահայտող բառ կամ հակիրճ խոսք: Ահա այսպես է սահմանվում «նշանաբան» բառը բացատրական բառարանում: Նշանաբանով կարող են շարժվել ոչ միայն անհատներ կամ կազմակերպություններ, այլև պետություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկրների նշանաբանները:
Անդորրա – Միությունը ուժ է:
ԱՄՆ – Բոլորս միասին ՝ մեկ ամբողջություն: Ազգային նշանաբանը՝ «Հավատում ենք Աստծուն»:
Անտիլյան կղզիներ – Համաձայն ենք ազատությանը:
Աֆղանստան – 1980թ. առաջ՝ Աստված, Թագավոր, Հայրենիք:
Բահամյան կղզիներ — 1. Ծովահերններին դուրս շպրտելուց հետո առևտուրը վերականգնվում է: 2. Պահպանվել, աճել ու զարգանալ միասին:
Բիրմա – Երջանկությունը ներդաշնակ կազմակերպված կյանքի մեջ է:
Բոլիվիա – Աստված, Պատիվ, Հայրենիք:
Բրազիլիա – Կարգուկանոն և առաջընթաց:
Բուրկինա Ֆասո – հայրենիք կամ մահ: Մենք կհաղթենք:
Բուրունդի – Միություն, Աշխատանք, Առաջընթաց:
Գաբոն – Միություն, Աշխատանք, Առաջընթաց:
Գրենադա – Խավարին հաջորդում է լույսը:
Դոմինիկյաան Հանրապետություն – Աստված, Հայրենիք, Ազատություն:
Եգիպտոս – Լռություն և համբերություն, Ազատություն, Սոցիալիզմ, Միություն:
Եմեն – Հոգի, արյուն՝ հանուն Եմենի:
Թաիլանդ – Հայրենիք, Կրոն, Թագավոր:
Իսլանդիա – Ազգը ստեղծվել է օրենքով:
Իսրայել – Հարություն:
Իսպանիա – Մեկ ամբողջություն, մեծ և ազատ:
Լիբանան – Իմ հայրենիքը միշտ իրավացի է:
Կանադա – Օվկիանոսից օվկիանոս:
Հոնդուրաս – Ազատ, Ինքնիշխան, Անկախ:
Հունգարիա – Ամբողջ իշխանությունը ժողովրդինն է:
Հորդանան – Կառուցենք մեր երկիրը և ծառայենք մեր ազգի: