Միջին վիճակագրական չափահաս մարդու ստամոքսի ծավալը մոտ 0,5 լիտր է, իսկ ուտելուց հետո այն հասնում է մեկուկես լիտրի: Բայց սա սդեռ ամենը չէ. բնությունը հոգ է տարել և նրանց մասին, ովքեր շատ են սիրում ուտել, և ստամոքսին օժտել առաձգական պատերով, որոնք ձգվելով կարող են ավելացնալ ստամոքսի ծավալը մինչև 5 լիտր: Բայց ի՞նչ կլինի, եթե սրանից էլ ավել սնունդ օգտագործենք: Արդյո՞ք չափից շատ սնունդ օգտագործելու արդյունքում մեր ստամոքսը կարող է պայթել:
Իհարկե, դա հնարավոր է ՝ ստամոքսի պատերը կարող են չդիմադրել ճնշմանը և պայթել: Բայց դրան հասնելը շատ դժվար է. մարդն ունի լավ պաշտպանական մեխանիզմ `փսխման ռեֆլեքսը:
Մարդկանց մեծ մասը ֆիզիկապես ուղղակի ի վիճակի չէ ուտել այնպիսի քանակությամբ սնունդ, որ ստամոքսը չդիմանա և պայթի: Ուստի կարող է պայթել այն մարդկանց ստամոքսը, որոնց փսխման ռեֆլեքսը ինչ-ինչ ֆիզիկական կամ հոգեկան շեղումների պատճառով խախտվել է: Իհարկե շատ հազվադեպ, բայց նման դեպքեր իսկապես լինում են: Այսպիսի վտանգի ինքնակամ ենթարկվում են հատկապես նրանք, ովքեր մասնակցում են առավելագույն քանակությամբ սնունդ արագ ուտել – վերջացնելու մրցույթներին:
Որպես կանոն, մշտական մարզումների արդյունքում նրանք գրեթե մարում են իրենց՝ փսխման ռեֆլեքսը: