Կան մարդիկ, որոնք սեփական փորձով են ապացուցում, որ անհնարին ոչինչ չկա, և ցանկության դեպքում ամեն ինչ կարել է հասցնել ու համատեղել: Որպես այդպիսի մարդկանց օրինակ՝ կարելի է մատնանշել համաշխարհային հանճարներին. սովորաբար միակողմանի զարգացած հանճարներ չեն լինում: Ահա ձեզ ենք ներկայացնում նրանցից երկուսին:
- Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Գյոթեն ոչ միայն մեծ գրող ու բանաստեղծ էր, այլև գիտնական. նա որոշ բացահայտումներ է արել լույսի տեսության ոլորտում: Բացի այդ, նա ակտիվորեն հավաքում էր օգտակար հանածոներ. Նրա հավաքածուն բաղկացած էր 18000 նմուշից (պարզ է, թե ինչու Ֆաուստը այդպիսի ձգտում ունի ալքիմիայի նկատմամբ): Հայտնի դրամայի հեղինակը կամ շատ հաջողակ էր կամ շատ աշխատասեր, որ օրական ընդամենը 5 ժամ քնելով, ուներ բավականաչափ ուժ և էներգիա՝ շատ ու շատ ուսումասիրությունների համար: Թերեւս պատճառովն այն էր, որ Գյոթեն պահպանում էր խիստ կանոնները և առողջ ապրելակերպի կողմնակից էր. Նա ընդհանրապես ալկոհոլ չէր օգտագործում և չէր հանդուրժում ծխախոտի ծխի հոտը: Որպես արդյունք, նա ապրեց 82 տարի և հասցրեց շատ բաներ ստեղծել:
- Սալվադոր Դալի
Բոլորն ասում են, որ նա խենթ էր, բայց այ որ համակողմանի զարգացած էր, ոչ ոք չի ասում: Դալին հայտնի է ոչ միայն որպես նկարիչ և քանդակագործ, այլ նաև որպես ամենասարսափելի «Անդալուզյան շունը» կարճամետրաժ համր ֆիլմի ռեժիսոր: Դալին գրել է նաև մի քանի «գործ». «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը, որը պատմում է հենց ինքը» և «Մի հանճարի օրագիր»: Տարօրինակ էին ոչ միայն նրա գլուխգործոցները, այլև դրանց ստեղծման ընթացքը: Դալին իր համար վարձել էր հատուկ մի ծառայի, որը տեսնելով, որ լիովին ուժասպառ տերն ուզում է քնել, մի քանի վայրկյան սպասելուց հետո արթնացնում էր նրան: Վրդովված Դալին անմիջապես թուղթ էր վերցնում և փորձում հանձնել դրան այն ամենը, ինչ տեսել է քնի մակերեսային փուլի առաջին վայրկյաններին:
Շարունակելի…