Четверг, 18 августа
Shadow

Հետաքրքիր փաստեր. Հնդկաստան

Հնդկական թերակղզու վրա գտնվող ամենամեծ պետությունը, թերևս, Հնդկաստանն է: Այս երկիրը մեզ՝ հայերիս, շատ լավ ծանոթ է իր սրտաճմլիկ ֆիլմերով, ուրախ երգ ու պարով: Հիմա ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստեր Ռաջ Կապուրի երկրի մասին:

Այսպիսով.

  1. Հայտնի է, որ Հնդկաստանը շատ կրոնական երկիր է ՝ հագեցած հին փիլիսոփայությամբ: Միևնույն ժամանակ, այտեղ նկատվում է կրոնների զարմանալի բազմազանություն, ինչին բնակիչները հանդուրժողականությամբ են վերաբերվում: Բնակչության շուրջ 80% -ը հինդուներ են, մոտ 11% -ը ՝ մահմեդականներ, մնացածը ՝ սիկհիստներ, բուդդիստներ, քրիստոնյաներ, զրադաշտականներ և այլն:

2. Հարսանիքը հնդիկների կյանքում շատ սպասված և կարևոր իրադարձություն է: Նույնիսկ նրանք, ովքեր միջին եկամուտ ունեն, տոնին հրավիրում են շատ մեծ թվով հյուրերի (300-1500 մարդ): Կերակուրները սովորաբար լինում են բուսական (եթե, իհարկե, խոսքը մահմեդական հարսանիքների մասին չէ), ալկոհոլ օգտագործելն ընդունված չէ: Այնուամենայնիվ, ուտեստները պատրաստվում են այնպիսի ծավալով, որ կարող են կերակրել մի քանի հազար հյուրերի:

3. Հնդիկների համար մեծ նշանակություն ունի հագուստի գույնը, ծալքերը և նույնիսկ թելերի հերթականությունը կնոջ մազերում: Նման նշաններով Հնդկաստանի բնակիչը կարող է ճշգրիտ որոշել, թե ով է իր առջև կանգնած:

Շարունակելի…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.