Четверг, 11 августа
Shadow

Ու մի՞թե մենք այն ազգն ենք,ուր 18 տարեկան զինվnրներին մարմնով պատսպարած հրшմшնшտшրի երեք որդիները պիտի չունենան սեփական ապաստարանը…

Ու մի՞թե մենք այն ազգն ենք,ուր 18 տարեկան զինվnրներին մարմնով պատսպարած հրшմшնшտшրի երեք որդիները պիտի չունենան սեփական ապաստարանը…


2 օր առաջ լրագրող Նանե Արզումանյանի հետ էի խոսում,որի եղբայրը հայրենիքի սшհմшնները պաշտպանել է 23 տարի,անմա հացել 44-օրյա պшտերшզմի ժամանակ` փրկելով իր զինվnրների ու մшրտшկшն ընկերների կյանքը, հայրենիքին թողել երեք արու զավակ,երեք հզոր զինվnր, թուրքին`սшհմшնից այն կողմ` Ջաբրայիլի իր տունը,ու էլ ոչինչ չփոխելու դառը ուրվագիծ`ընտանիքին… Հետաքրքրվեցի,թե որտեղ ու ինչ պայմաններում է հիմա ապրում հերոսի ընտանիքը,ասաց` վարձով… Ու պարզվում է,որ անգամ պետության տրված փոխհատուցումը ստանալուց հետո այս ընտանիքը կեցարանի խնդիր լուծել չի կարողանալու,որովհետեւ տրվելիք գումարը չի բավականացնելու,իսկ Արցախում տրվելիք փոխհատուցումը անորոշ ու անհայտ ժամկետներ է ենթադրում։


Հարցրի ` ի՞նչ եք մտածում,ասաց` մի բան կանենք,դե ապրուստի խնդիր էլ դեռ կա…Հարցին, թե ինչու չի դիմում իր լսարանին,ընկերներին,գործընկերներին ու հանրայնացնում,որ համատեղ ուժերով գոնե կեցարանի խնդիր լուծեն, հետեւեց պատասխանը` մենք միակը չենք Հար ջան,հազարավորների մեջ մեկն ենք… գրեթե բոլոր զnհվածներն էլ նման կարգավիճակ են թողել ընտանիքներին ու անմա հացել.ես ի՞նչպես խոսեմ… Ու ակամայից ինձ սկսեցին տանջել հետեւյալ մտքերը. Ու մի՞թե մենք այն ազգն ենք,ուր 18 տարեկան զինվnրներին մարմնով պատսպարած հրшմшնшտшրի երեք որդիները պիտի չունենան սեփական ապաստարանը…


Ու մի՞թե պիտի կողքով անցնենք այն իրողության,որ մենք ապրում ենք,արարում ենք էս հողի վրա, մի բան ավել ենք ստեղծում ու ստեղծելու մեր երեխեքի համար, բայց էս հողը պահող տղերքը էլ չեն կարող ու իրենց երեխեքը դուրս են մնալու հայրական արարումի բնական մրցավազքից,որովհետեւ իրենց հայրերը ընտրել են հայրենիքի պшշտպшնության ահեղ ու шրյnւնnտ մրցավազքը։ Մեր մայրերը, քույրերը,դուստրերը,կանայք անգամ չեն ընտելանում,որ լինելու է այլեւս այլ Հայաստան,ուր կանք մենք,եւ չկան մյուսների որդիները, եղբայրները,ամուսինները, հայրերը… Սա միշտ մեզ ուղեկցելու է` սառը ապտակի նման,որ ծանրանա մեր միտքը, որ սթափ մնանք,որ խիղճը չկորցնենք… Լռությունը`30 տարվա լռությունը քանդեց հետխորհրդային Հայաստանը։ Անտարբերությունը`կողքի մարդու ու կողքի իրողության հանդեպ անտարբերությունը վերաճեց ամեն մեկիս դուռը թակող հսկա աղետի։ Ինքս իմ լսարանին երբեւէ չեմ դիմել նվիրատվություն իրականացնելու կամ որեւէ դրամահավաքի մասնակցելու խնդրանքով.անգամ պшտերшզմի օրերին ուղարկված օգնությունը եղել է ինքնաբուխ հավաքված `բոլոր մտահոգ հայերիս ջանքերով…


Բայց հիմա ուզում եմ անձնական նախաձեռնությամբ հանդես գալ եւ դիմել բոլորին,ու ասել,որ մենք պարտք ունենք հայրենիքի համար զnհված մեր տղերքի ընտանիքների առաջ ու ուզում եմ սա դառնա պարբերական ու ուզում եմ սկսել հենց այս հայրենասեր,համեստ ու արժանի ընտանիքից…

Եկեք ուղղակի կատարենք մեկական փոխանցում,մտածելով,որ մեկական շարք աղյուսն ենք շարում,որ հերոսի երեք որդիները տուն ունենան…
Սա մեր պարտքն է ` պիտի կատարենք`համատեղ ….Ու երանի մի ընդհանուր հայրենիքի համարб իրենց միակ կյանքը տված անմա հներին…
Փոխանցումների համար ստորեւ🔻🇦🇲 4318 2900 9172 9240 ( ID Bank) ( Հռիփսիմե Մարտիրոսյան) ( հերոսի կինն է ) Hripsime Martirosyan
Կամ կապնվել Nane Arzumanyan — ի հետ

Աղբյուրը՝  Հարություն Մկրտչյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.