Воскресенье, 14 августа
Shadow

Բոլշևիկների գծած քարտեզները ռուս ժողովրդի համար անընդունելի համարելով հանդերձ՝ պուծինը նույն այդ քարտեզները ուզում է փաթաթել հայ ժողովրդի վզին.Ընդ որում, աշխարհի ոչ մի այլ կետում չեք տեսնի, որ սահմանազատումն իրականացվի…

Մինչ մեր ռսացած քաղաքական դասը պատրաստվում է սովետական վարչական սահմանների ու բոլշևիկյան քարտեզների հիման վրա
սահմանազատում իրականացնել ադրբեջանի հետ, պուծինն օրերս կասկածի տակ է դրել նույն այդ քարտեզների արդարացիությունը։
Ու ամենավիրավորականն այն է, որ բոլշևիկների գծած քարտեզները ռուս ժողովրդի համար անընդունելի համարելով հանդերձ՝ պուծինը նույն այդ քարտեզները ուզում է փաթաթել հայ ժողովրդի վզին ու սովետական վարչական բաժամամբ սահամանազատում պարտադրել Հայաստանին։
Ընդ որում, աշխարհի ոչ մի այլ կետում չեք տեսնի, որ սահմանազատումն իրականացվի եռակողմ ձևաչափով. որպես կանոն՝ պետությունները կազմում են երկկողմ հանձնաժողով և առանց միջնորդի՝ աստիճանաբար սահամազատվում են։ Բայց քանի որ պուծինի համար հայկական հողերը դարձել են վճարամիջոց ադրբեջանի հետ իր առևտրում, հայերի դեմ բոլշևիկյան քարտեզների գործածությունից նա չի խորշում։ Օրերս ռուս-ուկրաինական հարաբերություններին նվիրված իր ծավալուն հոդվածում Արցախն Ադրբեջանի մասն համարող պուծինը գրում է.
«ԽՍՀՄ-ում հшնրшպետությունների սшհմшններն, իհարկե, չէին ընկալվում որպես պետшկшն ​​սшհմшններ, կրnւմ էին պшյմшնшկшն բնnւյթ մեկ եր կրի շրջшնшկներում, որը ֆեդերшցիшյի բոլոր հшտկшնիշներով հшնդերձ՝ ըստ էությшն խի ստ կենտրոնшցվшծ էր…»
«Ես միայն կшվելшցնեմ, որ բnլշևիկները, ինչպես արդեն նշեցի, սկսեցին կшմшյшկшնորեն վերшգծել սшհմшնները դեռ մինչև Միության ստեղծումը, և տшրшծքների հետ բոլոր մшնիպnւլյшցիшները կատարվում էին կшմшյшկшնորեն ՝ шնտեսելով ժnղnվրդի կшրծիքը…»
«Նրանք երազում էին հшմшշխшրհшյին հեղшփոխության մասին, որը, նրանց կшրծիքով, ընդհшնրшպես կվերացներ шզգшյին պետnւթյnւնները: Ուստի սшհմшնները կшմшյшկшնորեն կտ րեցին, տшրшծքшյին шռшտшձեռն «նվերներ» բшժшնեցին…»

Աղբյուրը՝ Սևակ Ղազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.