Четверг, 12 декабря
Shadow

Տաքսիիս ուղևորը ամեն գիշեր նամակներ է գրում ինձ ու սենց բաներ առաջարկում․ Ո՞նց պրծնեմ մորս տարիքի էս կնոջից

Տաքսի եմ վարում, որ ընտանիքս պահեմ։ Սա իմ միակ գործը չէ, այլ երկրորդը։ Առավոտյան աշխատում եմ գրասենյակում, իսկ երեկոյան՝ հինգին մոտ, երբ արդեն ավարտվում է աշխատանքս, դուրս եմ գալիս ու մի երեք ժամ էլ տաքսի վարում։

Հերթական երեկոյան էլ վերջին պատվերս ընդունեցի, որ հետո տուն գնամ։ Նստեց մի կին, ով կիներ մոտավորապես 50 տարեկան։ Ես էլ 25 տարեկան տղա եմ, ի՞նչ պիտի խոսեի էդ կնոջ հետ։ Լուռ վարում էի մեքենաս, մեկ էլ սա խոսակցություն սկսեց։ Առաջին իսկ խոսքից գլխի ընկա, որ սա ինչ- որ կազմակերպության անդամ է։

Չեմ հասկանում՝ ինչ կազմակերպության, բայց սկսեց մի շարք պայմաններ ներկայացնել՝ հարցնելով՝ կուզե՞ս քո կյանքում էլ այդպես լինի, այդքան լավ ապրես։ Ասում էի՝ դե, այո, ո՞վ չի ուզի, բայց խոսակցության մեջ չէի մտնում։

Հիմա ամեն գիշեր սա նամակներ է գրում՝ առաջարկելով գոնե մի անգամ այցելել իրենց կազմակերպություն։ Չեմ հասկանում՝ ուզածն ինչ է, մենակ մտածում եմ՝ ոնց առանց կռվի ազատվեմ մորս տարիքի էդ կնոջից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *