Четверг, 12 декабря
Shadow

Ադրբեջանի կրակոցից զոհված Վանիկ Ղազարյանը սերժանտ էր, Գետափ բնակավայրից

Ախպրաձորի հատվածում Ադրբեջանի կրակոցի հետեւանքով զոհված զինծառայող Վանիկ Ղազարյանը Վայոց ձորի Գետափ բնակավայրից էր, 19 տարեկան:

Համայնքապետարանից NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Վանիկը 1 տարի 1 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Վեց ամիս ծառայել էր Հոկտեմբերյանում, ապա տեղափոխվել Վարդենիս, սերժանտ էր։

Նախքան ծառայության մեկնելն ընդունվել էր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *