Понедельник, 24 июня
Shadow

Ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք

Ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք


ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Անբարո՛ աշխարհ, արնախում ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին…

դուք տեսնու՞մ եք այդ աչքերում հոգսը, տառապանքը, զարմանքը, թե ինչպես և ինչու են իրենք զրկված ապրելու իրավունքից…

դուք տեսնու՞մ եք այդ հոգսից ճկված փխրուն ուսերը…

դուք տեսնու՞մ եք պատանիներին, որ ընտանիքի բեռը վերցրած, արժանապատվորեն պայքարում են…

նորից պատանիները…

պատանիները, որոնց թիկունքում «հաղթում էիք»…

պատանիները, որոնք դիմակայում են, իսկ դուք իրենց թիկունքում իրենց ապագան եք սակարկում…

Հ.Գ. ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է:

Արցախն անգին է, Արցախն իմ ու մեր շունչն է, Արցախից անդին Արցախ չկա՛…

ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ՝ ԵՍ ՈւՐԻՇ ՏԵՂ ԱՐՑԱԽ ՉՈւՆԵՄ Ու ՈՉ ՈՔ ԱՅՆ ԻՆՁՆԻՑ ՉԻ ԽԼԵԼՈւ…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *