Понедельник, 26 февраля
Shadow

Տեր Աստված, շնորհակալ եմ․ 8 տարի երեխա չէի ունենում, Սուրբ Հովհաննեսում էս աղոթքն արեցինք, հիմա 4-րդին եմ սպասում…

Սուրբ Հովհաննես մատուռի զորության մասին շատ էի լսել։ Հատկապես այն դեպքերն էին շատ, որոնցում կանայք, ովքեր չէին կարողանում երեխա ունենալ, այցելում էին մատուռ, խնդրում, որ Սուրվ Հովհաննեսը բարեխոսի և նրանք մայրանան, և ի զարմանս ամենքի,

ստացվում էր․ շուտով բալիկ էին ունենում։՝Լսելով այդ պատմությունները՝ ես, որ ութ տարի շարունակ երեխա ունենալ չէինք կարողանում, գնացի ուխտի՝ ամուսնուս հետ։ Մոտ երկու ժամ աղոթեցի, քայլեցի, երբ հասա տեղ, ծնկի իջանք ու այս աղոթքն ասացինք։Իմ այդ այցից մի քանի ամիս անց արդեն իմացա, որ երեխայի եմ սպասում։ Շնորհակալ եմ, Տեր Աստված, հիմա արդեն երեք երեխա ունեմ, սպասում եմ չորրորդի լույս աշխարհ գալուն։

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությամբ զավակ ծնելու անեծք ու պատիժ էր ստացել:

Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնուն / ծառային: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի:Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ցանկալի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի (և բոլոր այստեղ գտնվողների) խնդրանքը անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *