Суббота, 13 июля
Shadow

Ամուսնությունից 14 տարի անց ծնվել է Տիգրան Հարությունյանի դուստրը. հայտնի է երեխայի անունը. Բացառիկ

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը երկար տարիներ է էկրաններին։ Տարիներ առաջ «Դար 21»հեռուստաալիքում առաջին քայլերն արած հաղորդավարը արդեն 14 տարի է ամուսնացած է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։

Զույգը երջանիկ է ու սիրով լի, սակայն մի բան կարծես պակասում էր՝ նրանք չունեին երեխա:
Եվ ահա երկար տարիներից հետո նրանք սպասում են հրաշքի։ Ամիսներ առաջ զույգը հայտնեց, որ սպասում է իր առաջնեկին։ Արդեն երեկ՝ օգոստոսի 23 ին ծնվել է նրանց դուստրը, ում տվել են Եվա անունը։
«Եվուկս, ոնց էի ես քեզ սպասում»։

Իր սոցիալական էջերում գրել էր հաղորդավարն ու հայտնել բարի լուրը։

StarNews-ը ներկայացնում է նաև զույգի մասնակցությամբ այն հուզիչ տեսանյութը, որտեղ նրանք պարզում են երեխայի սեռը։

Մանրամասն՝ տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *